ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Աղոթարան

Աղոթարան
17.07.2025 | 22:00
Առաջնորդեա՛ մեզ,
Տէր Աստուա՛ծ մեր,
եւ ուսո՛ մեզ գնալ ի ճանապարհս Քո արդարութեամբ.
պահեա՛ ի խաղաղութեան զկեանս մեր
եւզգնացս ի հաճոյս Քո:
Ժամանեցո՛ զհոգեւոր
եւ զմարմնաւոր ընթացս
ծառայից Քոց
անարատ ճանապարհաւդ
յաւիտենական ի կեանսդ
շնորհօք Միածնի Քո՝
Տեառն մերոյ եւ Փրկչին Յիսուսի Քրիստոսի,
որ եղեւ մեզ առաջնորդ կենաց
եւ յոյս փրկութեան:
Ընդ որում օրհնեալ ես,
Հա՛յր ամենակալ,
հանդերձ կենդանարար
եւ ազատիչ Սուրբ Հոգւովդ
այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից.
ամէն:
Դիտվել է՝ 1477

Մեկնաբանություններ